211652_close_icon
views-count2448 դիտում article-date 14:20 18-07-2016

«Ռեալը» քննարկում է Պոգբային 120 մլն եվրոյով ձեռք բերելու հարցը

«Ռեալը» նորից վերադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հարցին: Նշենք, որ ֆրանսիացուն ցանկանում է իր շարքերում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Մադրիդցիները քննարկում են Պոգբային համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային` 120 մլն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը և ֆուտբոլիստի գործակալին` Մինո Ռայոլային, խնդրել են համբերություն ցուցաբերել, մինչև գործարքի տարբերակները ճշտելը: Նշենք, որ Պոգբան առայժմ համաձայնության չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և չի երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:

Նմանատիպ նյութեր