Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին. Լևոն Մկրտչյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում և դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:
«Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ՝ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչն ուղղակիորեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, և դրույքը կիսվում է երեք-չորս հոգու միջև: Համալսարաններում էլ մեկ դրույքով աշխատող դասախոսներ համարյա չկան ու դու մարդկանց չես կարող փողոց նետել, որովհետև աշխատանքից դուրս թողնելուց առաջ մարդուն պետք է ապահովես վերաորակավորմամբ ու գոնե տանելի աշխատանքով: Եթե այդ հնարավորությունը չկա, կրթական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվություն: Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա՝ իջեցնում է աշխատավարձերը, բուհի դասախոսն էլ, փոխանակ գիտությամբ զբաղվելու, մի քանի տեղ է մսխում իր ուժերը»,-ասաց նախարարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]