211652_close_icon
views-count1662 դիտում article-date 11:43 29-01-2019

Կրթության որակին առնչվող հարցերը կսպասեն. նոր Հայաստանում քննադատությունը մերժելի է, «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Նախարարի վերջին «հերոսությունները» մի կողմ թողնելով՝ նշենք, որ այս ոլորտում իսկական քաոս է: Չկան հայեցակարգային մոտեցում, ռազմավարություն, անգամ դրանց առնչվող քննարկումներ չկան: Շեշտը դրվել է միայն «հին» կադրերից ազատվելու և «քայլողներին» համակարգ բերելու վրա: Այս իրավիճակը տհաճու­թյուն է պատճառում անգամ նախարարության «հին», փորձառու կադրերին, որոնք «պատերի տակ» դժգոհում են նախարարի անհաս­կանալի պահվածքից, սակայն խուսափում են խնդիրների մասին ու­ղիղ խոսելուց: «Նոր» Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»: Ըստ գերատեսչության աշխատա­կիցների՝ նախարարի ուշքն ու միտքը սեփական կադրերին այս ու այն կառույցում՝ դպրոցներում, բուհերում տեղավորելն է, իսկ կրթու­թյան որակին առնչվող հարցերը դեռ պետք է սպասեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր