211652_close_icon
views-count1530 դիտում article-date 13:57 01-07-2016

ԿԳՆ-ն ու ԱՆ-ը՝ ամենաբաց, ԱԱԾ-ն, ԴԱՀԿ-ն և ԱԺ-ն` ամենափակ կառույցներ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այս տարի ամենաբաց կառույցներ է անվանում Առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները: Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, Ազգային ժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում վերջին տվյալները ներկայացրեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: Որպես փակ որակված կառույցներում միտումն այն է, որ գերատեսչությունները պատասխանում են գրավոր հարցումներին: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հիմնադրվել է 2001 թվականի հուլիսի 1-ին` մի խումբ լրագրողների ու իրավաբանների համատեղ ուժերով` որպես նպատակ ունենալով Հայաստան ներմուծել տեղեկատվության ազատության մշակույթը: Կազմակերպությունը 15 տարվա ընթացքում ունեցել 160-ից ավելի դատական գործեր, որոնցից 75 տոկոսին դրական լուծում է տրվել:

Նմանատիպ նյութեր