1302 դիտում
17:28 19-10-2021
Կայացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։
Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական էր․ ԻԱԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։ «Տեղեկատվության ազատությանը նվիրված այս մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Այս տարի բաց և փակ պետական կառույցների ընտրությանն ակտիվորեն մասնակցել է լրագրողական համայնքը։ 70-ից ավել լրագրողներ առաջադրել են Ոսկե բանալի կամ ժանգոտ կողպեք մրցանակների իրենց թեկնածուներին։ Այս առաջարկներից յուրաքանչյուրը տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մի կոնկրետ դեպք է։ Արդյունքներն ամփոփել է ԻԱԿ-ի մասնագիտական ժյուրին»,-միջոցառման բացման խոսքում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսաուղերձով ողջունեց մասնակցիներին՝ նշելով. «Ինֆորմացիան անգնահատելի արժեք է, որի ճիշտ և ժամանակին մատուցումից է կախված պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պետք է ապահովի ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը բոլորի համար։ Պետք է մարդկանց հետ լինել ազնիվ, նրանց կարիքներին և նոր տեխնոլոգիաներին համահունչ։
Բոլոր նրանք, ովքեր այսօր կստանան «Ոսկե բանալիներ» կամ «Ժանգոտ կողպեքներ», պետք է նկատի ունենան, որ միայն թափանցիկ, հանրային, հաշվետու աշխատանքի և որոշումների պատշաճ մասնակցային գործընթացի շնորհիվ է հնարավոր հասնել պետությունում մարդու իրական պաշտպանության։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ կարևոր առաքելության ճանապարհին»:
ՄԱԶԾ «Ապագան այսօր» ծրագրի համակարգող Հովհաննես Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ ամեն օր հայտնվում է տեղեկատվության նոր աղբյուր, տեղեկատվության ազատությունը շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է ակտիվորեն աշխատել բոլոր պոտենցիալ շահագրգիռ կողմերին «իրազեկ պահելու» այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց կողքին: Սակայն էլ ավելի կարևոր է, դա անել խելացի կերպով, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր ջանքերի արդյունքը: Այս նախաձեռնությունը նման խելացի աշխատանքի հիանալի օրինակ է»:
ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց. «Ուրախ ենք, որ արդեն 10 տարի է՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գտնվում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության կողքին և աջակցում կառավարությանը իր փորձագիտական ներուժով տեղեկատվության հասանելիությունը էլ ավելի հասցեական և ժամանակին դարձնելու համար»:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որևէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։
ԻԱԿ-ի խորհրդանշական Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.
Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։
Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ և բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։
ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։
Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին։ «Մրցանակաբաշխության նախորդ տարիների տվյալները հասանելի են ԻԱԿ-ի պաշտոնական կայքում:
Միջոցառումն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ

- ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհվեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունը հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
- «Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
- Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը և բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
- «Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։
- «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
- «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։
Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։
Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ և բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։
ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։
Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին։ «Մրցանակաբաշխության նախորդ տարիների տվյալները հասանելի են ԻԱԿ-ի պաշտոնական կայքում:
Միջոցառումն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
18:24 28-09-2016
Տեղեկատվության ազատության օրվա առթիվ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակներ են շնորհվել
803 դիտում
18:00 27-09-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահին
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21349 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու