211652_close_icon
views-count2210 դիտում article-date 19:12 01-07-2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ մարզական լրագրողներին

[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ մարզական լրագրողներին.[/b] Հարգելի՛ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և ձեր մասնագիտական հմտությունների դրսևորման լայն հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր սրտացավ վերաբերմունքով և անաչառ մոտեցմամբ մեծապես նպաստելու եք ոչ միայն հայրենական սպորտի զարգացմանը, այլ նաև մարզասեր հանրությանը մշտապես տեղեկացնելու եք հայկական և միջազգային մարզական կարևորագույն միջոցառումների մասին: 2016 թվականը օլիմպիական է: Ընդամենը մեկ ամիս անց համաշխարհային մարզական կյանքում տեղի ունեցող իրավամբ հզոր իրադարձության մասին մենք տեղեկանալու ենք հենց ձեր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի և օպերատիվության շնորհիվ: Հարգելի՛ լրագրող գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և բացի մասնագիտական ձեռքբերումներից ցանկանում եմ մաղթել նաև անձնական երջանկություն, բարեկեցություն և, իհարկե, հորդորում եմ զբաղվել ֆիզկուլտուրայով ու սպորտով, լինել առողջ ու մարզված:

Նմանատիպ նյութեր