211652_close_icon
views-count832 դիտում article-date 15:26 05-10-2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: Ես շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, մարզիչներին, դաստիարակներին՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ, ովքեր անսահման սիրով և նվիրումով դաստիարակում են մեր երկրի ապագա քաղաքացիներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր հայրենիքին պիտանի զավակներ կրթելու համար: Դպրոցական ուսումնառության տարիներին բոլորս ենք մեր սիրելի ուսուցիչներին որպես մեր երկրորդ ծնող սիրել և հարգել: Եվ դա նրանց անձնուրաց աշխատանքի, մեր նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շնորհիվ է: Հարգելի ուսուցիչներ, վստահեցնում եմ, որ ձեր բոլոր աշակերտները մեծ սիրով և երախտագիտությամբ են հիշում ձեզ: Ես ձեր բոլոր աշակերտների անունից ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, առողջություն ու երջանկություն:

Նմանատիպ նյութեր