211652_close_icon
views-count2541 դիտում article-date 09:28 04-07-2016

Սաուդյան Արաբիայում մահապարտը փորձել է ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում տեղակայված ամերիկյան հյուպատոսության շենքի մոտ տղամարդ մահապարտը փորձել է ահաբեկչություն իրականացնել: Ինչպես հաղորդում է BBC-ն, նա շենքից ոչ հեռու գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկ սարքը, որի պայթյունի հետևանքով տուժել են նաև 2 ոստիկաններ: Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այդ պահին ավտոմեքենայով անցնելիս են եղել նշված հատվածով, երբ նկատել են ահաբեկչին ու փորձել են կանգնեցնել նրան: Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ԱՄՆ Անկախության օրը: Նշված հյուպատոսությունը մեկ անգամ արդեն հարձակման ենթարկվել է 2009 թ-ին, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ:

Նմանատիպ նյութեր