211652_close_icon
views-count2169 դիտում article-date 17:13 30-07-2016

Թալիբները փորձել են 12-ամյա երեխայի միջոցով ահաբեկչություն իրականացնել Աֆղանստանում

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ուժաին կառույցի ներկայացուցիչները կանխել են մարզադաշտում իրականացվելիք ահաբեկչական ակտը, հաղորդել է Khaama գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ազգային անվտանգության դիրեկտորատին: Քալայն Նաու քաղաքի մարզադաշտի մուտքի մոտ անվտանգության ծառայությունների աշխատակիցները բռնել են 12-ամյա մի տղայի, ում ամրացված է եղել պայթուցիկ սարք: Պարզվել է, որ երեխան, ով ներգրավված է «Թալիբան» շարժման գործունեության մեջ, պետք է հեռակառավարման վահանակի միջոցով գործի դներ սարքը ամբոխի մեջ:

Նմանատիպ նյութեր