Լոնդոնը Brexit-ից հետո էլ աշխարհի համար բաց կմնա. Լոնդոնի քաղաքապետ
Լոնդոնի նորանշանակ քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ բրիտանական մայրաքաղաքը ավելի քան 1 մլն օտարերկրյա բնակիչներ ունի և քաղաքը միշտ ուրախ է նոր բնակիչների համար, գրում է Bloomberg պարբերականը:
Լոնդոնի քաղաքապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան միշտ բաց է մնալու աշխարհի համար, անկախ Brexit-ի արդյունքներից: Բիզնես-հանրությանն ուղղված իր խոսքում նա հայտարարելէ, որ Եվրամիությունը լքելու Միացյալ Թագավորության որոշումը այն որոշումը չէր, ինչը ցանկանում էր Լոնդոնը և քաղաքն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի իր միջազգային կապերը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ բրիտանացիների 51-9 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ-ի կազմից դուրս գալուն: