2786 դիտում
22:22 04-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Արթուր Դավթյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է (հենացատկ): Արթուրը ծնվել է 1992 թվականին: Ռիոյի Խաղերը հայ մարմնամարզիկի համար երկրորդն են: Դավթյանը Եվրոպայի 2013 թվականի առաջնության բրոնզե և 2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է (հենացատկ):
Մարմնամարզության հավաքականում խստությունն ու կարգապահությունն առաջին տեղում են: Հավաքականի անդամները շատ զուսպ և ծանրակշիռ են՝ մանավանդ մարզչի ներկայությամբ: Դավթյանն եզակի բացառություն է. նա մշտապես կատակում է, բարձրացնում է բոլորի տրամադրությունը և, ինչպես, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, թիմի ուրախությունն է: Բացառություն չեղան նաև մեր նկարահանումները, որի ամբողջ ընթացքում Արթուրն, իրեն հատուկ սուր հումորով, զվարճացրեց բոլոր ներկաներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3116 դիտում
22:12 05-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան. տեսանյութ
2165 դիտում
16:25 06-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան
2170 դիտում
12:33 18-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյան. տեսանյութ
Այս բաժնից
1411 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1216 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում