211652_close_icon
views-count2216 դիտում article-date 16:25 06-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները: Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն է (բազմամարտ): 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ: Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր նկարագրել Գեբեշյանին առաջինը շեշտեց, որ հայ մարմնամարզիկը շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: Նույնիսկ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ նա հագուստին ամրացրել էր անմոռուկը: Երբ խնդրեցինք Հուրիին 3 բառով նկարագրել իր անձը՝ Գեբեշյանն ասաց. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»:

Նմանատիպ նյութեր