211652_close_icon
views-count2169 դիտում article-date 10:22 05-07-2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով: Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ: Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործընթացների նկատմամբ: Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան»:

Նմանատիպ նյութեր