211652_close_icon
views-count3387 դիտում article-date 10:27 07-07-2016

Նախարարը 22 մլն դրամ վարկ է վերցրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նախորդ տարի 37 մլն դրամով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Նույն տարում Գաբրիել Ղազարյանն իր հին բնակարանը վաճառել է 50 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Me8sedes-Benz C200 մեքենան՝ 10 հազար ԱՄՆ դոլարով: Նախարարի դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 6.2 մլն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 8 մլն 350 հազար դրամ և 23 հազար դոլար: Գաբրիել Ղազարյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից (8.5 մլն դրամ), վերցրած վարկից (22 մլն դրամ) և գույքի օտարումից» (10 հազար և 50 հազար ԱՄՆ դոլար): Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 30 մլն 494 հազար 728 դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր