211652_close_icon
views-count18509 դիտում article-date 09:30 21-02-2018

Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի և այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլևս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի և սպասարկման կենտրոնի տարածքում և սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել և հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրում են արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք,, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն է ու սոցքարտը: Պարզեցինք, որ վարկը տրամադրում են 1 տարով բաժանորդ դառնալու դեպքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր