1178 դիտում
11:56 08-07-2016
Ամփոփում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունում
Հուլիսի 6-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունն ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության անձնակազմն իրականացրել է 128 միջոցառում, որոնց ներգրավվել է 42 ծառայող:
Հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանն իր ելույթում նշեց, որ ստորաբաժանումը համագործակցել է ոստիկանության վարչությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի հետ:
Անցած 6 ամսվա ընթացքում հատուկ նշանակության վարչությունն իրականացրել է 14 խուզարկության ապահովում, 20 կասկածյալների հայտնաբերման, ձերբակալման և բերման ենթարկելու միջոցառումներ, 44 կալանավորվածների ուղեկցում, 6 անգամ ուղեկցել են դրամական միջոցներ, 19 անգամ էլ` թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցներ ու նյութեր:
Վարչության անձնակազմը մասնակցել է նաև հասարակական կարգի պահպանման, անձանց և տարածքների, դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման և այլ միջոցառումների:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանը հաշվետվության ավարտին հույս հայտնեց, որ հաջորդ կիսամյակում կարվի ամեն ինչ կատարողական բարձր ցուցանիշներ ունենալու համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
15:52 16-08-2014
Ամփոփվեցին ԿՀԴՊ ԳՎ Հատուկ նշանակության վարչության աշխատանքները. տեսանյութ
826 դիտում
11:28 13-07-2016
Ամփոփում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2459 դիտում
11:27 29-07-2015
Հանցագործությունները բացահայտվեցին ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից. տեսանյութ
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
700 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
424 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան