211652_close_icon
views-count2327 դիտում article-date 15:28 08-07-2016

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 3:0 առավելության հասավ ուկրաինացի ՎոլոդիմիրՄատվիչուկի նկատմամբ և մտավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևում Հայաստանը ներկայանալու է 5 մարզիկով, իսկ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր: Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:

Նմանատիպ նյութեր