211652_close_icon
views-count53405 դիտում article-date 20:10 08-07-2016

Աբովյան քաղաքում Toyota-ի 26-ամյա վարորդը խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը` ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց չզգան անպարտելի, հակառակ դեպքում` օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու` իրենց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Երեկ` հուլիսի 7-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները Աբովյան քաղաքի Կոտայքի և Երևանյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ Toyota-ի վարորդը այն վարում է առանց համարանիշների: Վարորդը, Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Արկադիի Գազանչյանը, այնքան վստահ էր իր անպարտելության վրա, որ այդ կերպ վարում էր ավտոմեքենան վթարի վայրում, որտեղ աշխատանքներ էին կատարում ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները: Սակայն ինչպես հայտնի խոսքում է` «գող`սիրտը դող» ու երբ ՃՈ ոստիկանը մոտեցավ նրանց և վարորդից պահանջում էր վարորդական իր վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, Ն. Ղազանչյանը փորձեց «թռնել», սակայն դա նրան չհաջողվեց: Ավտոմեքենան տեղափոխվեց Աբովյանի «գաի պոստ»` պահպանվող հատուկ տարածք, իսկ առանց համարանիշներով, փողոցներում թրև գալու համար վարորդի նկատմամբ վարչական ակտ է կազմվել, ինչի համար նա տուգանվելու է 200 հազար դրամի չափով: Ինչպես ժողովուրդն է ասում` «իրեն տեր ու տիրական համարող Նարեկը խոնահրվեց ճանապարհային ոստիկանի աշխտանքային փայտիկի առաջ»: Ավտոմեքենայի բեռնախցիկում էլ հայտնաբերվել են ռուսական X-120 YC161 համարանիշներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր