211652_close_icon
views-count11539 դիտում article-date 10:00 18-02-2014

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի փափկասուն բալիկը գլխիկոր խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ

Երեկ` փետրավարի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փափկասուն բալիկը, ով օրեր առաջ Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում իրեն դնելով «լավ տղու» տեղ մեքենան կայանել էր քաղաքային տրանսպորտի համար նախատեսված վայրում, ինչը խոչընդոտ էր հանդիսանում քաղաքային տրանսպորտին ու կանգառում սպասող քաղաքացիներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140216212546/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդն իրեն համարելով «վերին արտի ցորեն», Ազատության պողոտայում, Լամբադա կամրջի հարևանությամբ գտնվող քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, 40 րոպեից ավել կայանել էր ավտոմեքենան, խոչընդոտ հանդիսանալով քաղաքային տրանսպորտի համար, քանի որ ավտոբուսներն ու երթուղային տաքսիները չէին կարողանում թույլատրելի տեղում կանգառ անեին, քանի որ Երևանի քաղաքապետարանի «Մեծն տրանսպորտչիկի» փափկասուն բալիկը Porsche Cayenne-ով փափուկ վայրեջք էր կայանել կանգառում: Տեսնես վարորդական իրավունքի վկայական ստանալուց նրա ականջին հայրիկը շշնջացել է, որ տղա ջան նման կոպիտ խախտումներ չի կարելի կատարել, հակառակ դեպքում վարորդները ամենավերջին քաղցր բառերով կհիշեն …:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր