3408 դիտում
21:20 08-07-2016
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների և Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 2019 թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ- Սփյուռք
եռամիասնության ամրապնդմանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման և համահայկական կարևորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Այնուհետև քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները և առաջնային լուծում պահանջող հարցերը։
Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար և շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարևոր է ազգային անվտանգության և միջազգային
հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին
ծանոթանալու և ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։
Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական
կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաև Արցախի մյուս քաղաքներում ևս։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2304 դիտում
12:00 26-03-2019
Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված