211652_close_icon
views-count14999 դիտում article-date 09:48 09-07-2016

Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատի վրա հայտնվել է «Կուկուռուզնիկի» նկարը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին 1979 թվականի երիտասարդական պալատի նկարն է՝ «Կուկուռուզնիկը»: Այս անունը գյումրեցիներից փոխ առան երևանցիները: Հիշեցնենք, որ կառույցը նվիրված էր նախկին Խորհրդային Միության հիմնադրման 50-ամյակին: Գրեթե բոլոր միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում իշխանությունները հանձնարարարականներ իջեցրին՝ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել: Մեր պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը: Կառույցը քանդվեց 2005 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ տեղում ժամանակակից, բազմահարկ շինություն կառուցելու պայմանով: Սակայն արդեն տասը տարուց ավելի է՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս վայրում ոչ միայն շենք չի կառուցվում, այլև տարածքն օգտագործվում է ավազահանքի տեղ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր