49088 դիտում
12:05 08-06-2018
Արտակարգ իրավիճակ Երևանում. Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբը մասամբ փլուզվել է. հաշմանդամ կինը օգնություն է խնդրում պատկան կառույցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 46/1 շենքի 18 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Հովհաննիսյանը արդեն 1 ամիս վախով է լուսացնում առավոտները: 3-րդ կարգի հաշմանդամ կինը միայնակ է խնամում երկու երեխաներին, աշխատանք չունի և տան միակ եկամուտը հաշմանդամության թոշակն է ու նպաստը:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է որ նրանց բնակարանի պատշգամբը մասամբ փլուզվել է և կա վտանգ, որ կարող է ամբողջովին փլուզվել, ինչ մեծ վտանգ է ներկայացնում թե իրենց, թե քաղաքացիների համար:
Խնդրով դիմել են գրեթե բոլոր պատկան կառույցներին՝ քաղաքապետարան, թաղապետարան, համատիրություն, սակայն այդպես էլ խնդիրը մնացել է «օդում կախված»:
Ռ. Հովհաննիսյանը գիտակցում է, որ վերանորոգումը պետք է իրականացվի իր ջանքերով, սակայն ինքը գումար չունի, ինչպես կատարի:
Նա համաձայն է, որ եթե անգամ չեն վերանորոգում, գոնե գան քանդեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+