211652_close_icon
views-count55844 դիտում article-date 12:45 09-07-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում. գյուղացիները պնդում են, որ «ԱՍԱԼԱ» ներկայացած Միշելը տեռորի է ենթարկում ողջ գյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: Երեկ՝ հուլիսի 8-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ը տեղեկություն էր հրապարակել Պտղունք գյուղում վերջին տարիներին բնակվող սիրիահայ Միշել Սարկոյանի նկատմամբ գյուղապետ Կարապետ Արթենյանի կողմից իբրև անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղապետ Կ. Արթենյանը, ինչպես նաև մեծ թվով գյուղաբնակներ ասում էին. «Մեր կողմից ոչ մի անօրինական գործողություններ չի կատարվել Միշելի նկատմամբ: Նրա բարձրաձայնած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը զրպարտանք է: Իսկ ինչ վերաբերում է, որ իբրև գյուղապետի որդին բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այդ ամենը հերքվել է անգամ դատաբժշկի զննելուց հետո և դա հիմք չհամարելով՝ Միշելը պահանջել է, որպեսզի իրեն զննեն Էջմիածնի պոլիկլինիկայի համապատասխան մասնագետները: Նրանք, նույնպես զննելով Միշելին, տվել են եզրակացություն, որ նրա վրա բռնությայն հետքեր չկան»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է կսկվել: Մի քանի գյուղացիներ էլ նշում էին՝ ասելով. «Միշելը մեր գյուղի համար դարձել է չարիք, մեր գյուղի կույրաղիքն է: Ողջ գյուղը տեռորի է ենթարկում՝ չհաշված, որ մի քանի գյուղացիների էլ աշխատացրել և գումարները չի վճարել: Իսկ եթե որևէ մեկը փորձում է իր քրտինքով աշխատած գումարը պահանջել, ապա րոպեների ընթացքում Միշելը սպառնում է, որ կդիմի Սփյուռքի նախարարին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, ոստիկանություն և այլն: Է, ո՞վ չգիտի, որ մենք՝ հայերս, թասիբի համար մեռած ու տաքարյուն ենք, ու ինքը դիտմամբ հրահրում է՝ հայհոյանքներ տալով, որպեսզի տաքարյուն երիտասարդները ոչ միայն խոսքերով պատասխանեն, այլ նաև հարվածեն, այսինքն՝ ծեծի ենթարկեն նրան: Քանի անգամ ջահելներին հանգստացրել է գյուղապետը, որ Միշելին չծեծեն»: Բանը հասել է նրան, որ Միշելը, ըստ գյուղացիների պատմածի, 4-րդ կնոջ եղբորը ասել է, թե իր եղբայրը ծովում խեղդվել է, ու էդ մարդիկ մինչ նրանից փորձել են պարզաբանել՝ որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա սկսել է ռեզինե խողովակով հարձակվել նրանց վրա: Սակայն դա նույնպես կանխվել է գյուղապետի կողմից և գյուղապետը Միշելից ճշտել է ու ստացել է պատասխան, որ «իր համար իր կնոջ եղբայրը մեռած է»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքներն շատ են Միշելի նկատմամբ և, այդ թվում, նաև՝ նրա հետ ժամանակին փոքրիկ բիզնեսի գործ դրած սիրիահայ Գևորգ Մարգարյանի կողմից, և այդ ամենը տեսնայութով ենք ներկայացնում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն էլ նշում էր, որ ինքն առաջիկայում դիմելու է պատկան մարմիններին, որպեսզի լուրջ ուսումնասիրեն և վերջակետ դնեն Միշելի արկածախնդրությանը գյուղում, «Էն, որ ասում են՝ յոթ երկրի շպիոն, տոչնի Միշելին ա վերաբերում: Մարդիկ վախում են անգամ նրա տան կողքով անցնեն, քանի որ չգիտեն՝ տուն կհասնե՞ն, թե՞ Միշելի բողոքի հիման վրա՝ ոստիկանություն»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/08/89960/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում արդեն մոտ 3 տարի է` մշտական բնակություն են հաստատել Սարկոյանների ընտանիքը: Ընտանիքի հայրը՝ սիրիահայ, 58-ամյա Միշել Սարկոյանը, տունը կառուցել է դեռ ավելի վաղ, իսկ արդեն 2013 թվականից իր կնոջ և դստեր հետ ապրում է այդ տանը: Նա զբաղվում է գերմանական մեքենաների օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, իր «հալալ» քրտինքով գումար է վաստակում և պահում իր ընտանիքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միշելը որոշում է տան մոտ՝ ճանապարհի եզրին, կառուցել ավտոլվացման կետ, որի մասին տեղյակ է պահում գյուղապետ Կարապետ Արթենյանին, ով իրենից որոշակի ընդմիջումներով պահանջում է ընդհանուր հաշվով 250 000 ՀՀ դրամ, որը նա ստանում է: Այնուհետև, մոտ երեքից չորս շաբաթ առաջ, երբ Գյուղապետն այցելում է Միշելի տուն` պահանջելու հերթական գումարը, նա հրաժարվում է տալ, ավելին` գյուղապետից պահանջում է իր` 70 000 ՀՀ դրամը, որի դիմաց ավտոմեքենայի տարբեր մասեր էր տվել նրան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի հետ զրույցում Միշելը հայտնեց, որ արդեն հուլիսի 3-ին գյուղապետի տղան, երեք ընկերների հետ այցելում է նրա տուն, որպեսզի տեղեկություն ստանա նրա կնոջ եղբորից, սակայն ինքը պատասխանում է` իր համար այդ մարդը մեռած է, և ոչինչ չգիտի: Այս խոսքի վրա նրանցից մեկը հարձակվում է Միշելի վրա և նրանց մի կերպ բաժանում են, իսկ երբ Միշելը գնում է տուն, նրա ետևից գալիս է գյուղապետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր