211652_close_icon
views-count3097 դիտում article-date 16:27 09-07-2016

Կարդիֆում որպես հերոսներ 200 հազար մարդ դիմավորել է հայրենիք վերադարձած Ուելսի հավաքականին. ֆոտոշարք, տեսանյութ

Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականից կրած պարտությունից (0:2) հետո Ուելսի հավաքականը վերադարձավ հայրենիք: Մայրաքաղաք Կարդիֆում հավաքականի խաղացողներին որպես հերոսներ դիմավորել է 200 հազար մարդ: Հավաքականի խաղացողները ավտոբուսով անցել են քաղաքի փողոցներով, իսկ վերջում ժամանել մարզադաշտ, որտեղ լեփ-լեցուն տրիբունաների ներքո տեղի է ունեցել նրանց մեծարման երեկոն: Նշենք, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Ուելսի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, կարողացավ հասնել մինչև կիսաեզրափակիչ, ինչը աննախադեպ հաջողություն է համարվել այդ թիմի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր