211652_close_icon
views-count2735 դիտում article-date 18:25 20-06-2016

Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին թույլ չի տվել Ուելսի հետ խաղալ սգո թևկապներով

ՈւԵՖԱ-ն մերժել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը, որպեսզի Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2016-ում Ուելսի հետ հանդիպմանը խաղադաշտ մտնեն սգո թևկապներով: Ռուս ֆուտբոլիստները դրանով ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել Կարելիայում զոհված մոսկվացի աշակերտների առթիվ: Նշենք, որ հունիսի 18-ին Կարելիայի ճամբարներից մեկում հանգստացող աշակերտներն ու հրահանգիչները երեք նավակներով Սյամոզերո լճում արշավի ժամանակ փոթորիկի տակ էին ընկել: Զոհվել էր 14 երեխա: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Ուելս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր