211652_close_icon
views-count43454 դիտում article-date 08:00 10-07-2016

Պետրոսյանների ընտանիքը Հայաստանում կնքեց փոքրերին և սատար կանգնեց մեր սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 9-ին Պետրոսյանների ընտանիքում տոն ու խնդություն էր: Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակում էին հավաքվել մեծ ու փոքր, բարեկամներ , հարևաններ, ովքեր միասին եկել էին նշելու եռատոնը, որը հետագայում շարունակվեց խնջույքով: Առաջինը լրանում էր Սարգիս Պետրոսյանի 60-ամյակը, երկրորդը նա իր որդուն և դստերը ամուսնացնում էր արդեն եկեղացական կարգով՝ այսինքը պսակադրում էր, իսկ երրորդը, կնքում էին իր 3 թոռներին՝ Դայանային, Սարգիսին և Վանեսային: Պսակադրությունը և կնունքը կայացավ քահանա Տեր Օհան Լուսարարյանի ձեռամբ: Սարգիսը հայրենիքից հեռու է ապրում արդեն 17 տարի, բայց այնուամենայնիվ նրա մեջ հայրենիքի հանդեպ սերը գերիշխում է և կանչում իր գիրկը: Ինչպես գրեթե յուրաքանչյուր Հայ մարդ, նա նույնպես ցանկացել էր իր հնարավորության չափով թև և թիկունք կանգնել սահմանին կանգնաց առյուծ տղերքին և ծանրոցներ փոխանցեց լի սնունդով, հագուստով, դեղորայքով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով, որպեսզի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր հերթական այցելության ժամանակ հանձնի մեր անվտանգության միակ երաշխավորներին՝ քաջարի զինվորներին: [color=#EF2929] Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Սարգիսը ասաց, որ երեխաների հոգևոր դաստիարակության և հայապահպանման համար շատ է կարևորում եկեղեցու շուրջ միասնությունը և այն խթանելու համար իրենք հասել են Հայաստան կնունքի արարողություն են կազմակերպել: Նա վստահեցրեց որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի ինչ որ կերպ օգտակար լինեն մեր սահմաններում կանգնաց և այն անառիկ պահող մեր քաջ հերոսներին: Իսկ վերրջում ցանկացավ աշխարհին խաղաղություն իսկ մեր զինվորներին բարի ծառայություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 362+
362+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր