211652_close_icon
views-count2108 դիտում article-date 10:48 10-07-2016

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 8-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշենի զորավարժարանի մոտակայքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ, Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ-ի մոտակայքում՝ 2000 քմ, Գ. Հովսեփյան փողոցում՝ «Հ1 հեռուստատեսության մոտակայքում` 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի որ Զ.Անդրանիկի 2-րդ փողոցի վերջնա¬մասում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքի թիվ 28 շենքի մոտակայքում՝ 3 հա, Արզնի պոլիկլինիկա առողջարանի մոտակայքում՝ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ 15 ծառ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 հասցում՝ 300 քմ խոտածածկույթ և օժանդակ շինության ծղոտե տանիքը՝ 6 քմ, Վեդի քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ 1000 քմ մակերեսով խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր