2434 դիտում
18:09 11-07-2016
Հալեպում հայ զինծառայող է զոհվել. Tert.am
Հալեպում բախումների ընթացքում զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող, 1994 թվականին ծնված Փանոս Աղազարյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Երեկվանից Հալեպում իրադրությունը չափազանց լարվել է: Երեկ առավոտյան հրթիռակոծությունների, բախումների, պայթյունների և հրաձգության ձայները քաղաքում սաստկացել են:
Բախումների հետևանքով պողոտաների վրա պայթուցիկներ ու փամփուշտներ են տեղում: Հրթիռներ են պայթել տարբեր շրջաններում:
Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքը ցնցվել է:
Մունշիե, Բոսթան Քըլ Ապ, Ճտեյտե, Աշրաֆիե, Շեյխ թահա և այլ շրջաններ հրթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
Ահաբեկչական խմբավորումները փորձել են թափանցել հատկապես Ճտեյտեի և Հին Հալեպի շրջանները, սակայն սիրիական բանակը հետ է մղել թափանցման այդ փորձերը:
Բնակչությանը կոչ է արվում տեղավորվել բնակարանների առավել ապահով, պատուհաններից հեռու հատվածներում՝ վտանգներից հնարավորինս զերծ մնալու համար:
Աղբյուրը` [url=http://www.tert.am/am/news/2016/07/11/aleppo-1/2076385]Tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
15:13 16-04-2014
Հալեպում սիրիական բանակի 19-ամյա հայ զինծառայող է զոհվել
1300 դիտում
13:41 19-04-2014
Հալեպում գլխին ստացած հրազենային վնասվածքից հայ զինվոր է զոհվել
894 դիտում
12:28 23-04-2014
Հալեպում կրկին հայ է զոհվել
Այս բաժնից
703 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
625 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1045 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը