211652_close_icon
views-count1351 դիտում article-date 15:13 16-04-2014

Հալեպում սիրիական բանակի 19-ամյա հայ զինծառայող է զոհվել

Այսօր առավոտյան Հալեպում սիրիական զորքերի և ապստամբների միջև ընթացող մարտի ժամանակ Սիրիական բանակի հայազգի զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Երիտասարդը Կոկո Աշնակլյանն է: Նշվում է, որ մարտերը տեղի են ունեցել Հալեպի Ռամուսիե շրջանում: Երիտասարդի հուղարկավորությունը տեղի կունենա Հալեպի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, [url=https://shamshyan.com/hy/article/10748/]հրթիռակոծվել էր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանը[/url]: Զոհերի և վիրավորների մեջ նաև հայեր կային: Զոհվել են Սագօ Աշնալըքեանը և Լեւոն Գէորգեանը։ Վիրավորվել են Վրէժ Եագուպեանը Ժագ Տէկիրմենճեանը Յարութ Աբիկեանը Արաքսի Օրուլեանը ©shamshyan.com

Նմանատիպ նյութեր