2452 դիտում
14:26 12-07-2016
15 տարի անվասայլակին գամված լինելուց հետո աղջնակը վերջապես քայլում է. նոր վիրահատության համար նրան օգնություն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները Սամվել Հայկի Պապյանը՝ ծնված 2002 թվականին և Սիրանուշ Հայկի Պապյանը՝ ծնված 2000 թվականին, հաշմանդամ են ՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը մանկական ուղեղային կաթվածով: Սիրանուշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է:
Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել: Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն մեկնելու ՌԴ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդիսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ:
Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին՝
[b]16063002962900 ՀՀ դրամ;
16063002962901 ԱՄՆ դոլար;
16063002962902 ԵՎՐՈ;
16063002965903 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22[/b]
Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +[b]37493 007 591:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4289 դիտում
09:27 07-02-2019
Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»
1691 դիտում
18:11 20-05-2015
Բագրատաշենում անվասայլակին գամված 3 երեխաների մայրը օգնության կարիք ունի. տեսանյութ
Այս բաժնից
1285 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
916 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը