211652_close_icon
views-count3136 դիտում article-date 15:18 12-07-2016

Եվրախորհրդարանը կարող է սեպտեմբերին քվեարկության դնել Վրաստանի համար վիզաների ազատականացման հարցը

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի խոսքով՝ հնարավոր է, որ ԵՄ-ն հենց սեպտեմբերին քվեարկության դնի Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզային ռեժիմը չեղարկելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա հենց սեպտեմբերին»,-ասել է Բրոքը: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Եվրամիության խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը չի կարողացել հասնել Վրաստանի, Կոսովոյի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը:

Նմանատիպ նյութեր