6318 դիտում
21:30 12-07-2016
Տոմաս Տուխել. Ես Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագու եմ, բայց…
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ թիմին դժվար կլինի փոխարինողներ գտնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքած խաղացողներին` Հենրիխ Մխիթարյանին, Իլկայ Գյունդողանին և Մատս Հումելսին:
«Շատ բան տեղի ունեցավ: Թիմի համար չափազանց կարևոր ֆուտբոլիստները` Գյունդողանը, Մխիթարյանն ու Հումելսը հեռացան: Նրանց պակասությունը կզգացվի: Նրանք մեր խաղի մարգարիտներն էին: Մենք զրկվեցինք համաշխարհային կարգի խաղացողներից:
Բայց պետք է խոստովանենք, որ կան ակումբներ, որոնք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան` «Բորուսիան»: Մատսը, Իլկայն ու Միկին այնքան ուժեղ ֆուտբոլիստներ են, որ ընդունեցին թոփ-ակումբների առաջարկները: Նրանց ներկայությունը խաղադաշտում մեզ ավելի ինքնավստահ էր դարձնում: Նրանք հսկայական ազդեցություն ունեին խաղադաշտում և հանդերձարանում:
Այո, ես Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագու եմ, սակայն այժմ պետք է կենտրոնանամ մեր նոր խաղացողների հետ աշխատանքի վրա», ասել է Տուխելը:
Նմանատիպ նյութեր
3188 դիտում
12:31 07-08-2015
Տոմաս Տուխել. Մեծ բավականություն եմ ստանում Մխիթարյանի խաղից. տեսանյութ
2522 դիտում
14:20 23-10-2015
Տոմաս Տուխել. Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր
7595 դիտում
18:07 15-01-2017
Տոմաս Տուխել. Մենք մինչեւ հիմա Մխիթարյանի հետ կապ ենք պահպանում
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին