211652_close_icon
views-count887 դիտում article-date 15:22 07-10-2019

Տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատանքային խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում «911» ծառայությունում գրանցվել է 16117 զանգ, 436 դեպք-պատահար, որից 256-ը՝ արտակարգ բնույթի: ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 8 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 25 հետազոտություն: ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 24 թունավորման դեպք: Համաձայն փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանի և ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի զեկույցների՝ ուսումնասիրվել է Տավուշի մարզի Այրում համայնքում առկա քարաթափման տարածքը և տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հողային աշխատանքների կատարումից հետո ԱԻՆ մասնագետները կիրականացնեն ժայռաբեկորների հարկադիր իջեցում: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին արձակուրդների տրամադրմանը, շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, համազգեստի բաշխմանը և կրման կարգին, ձմեռային փուլի անցմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր