2797 դիտում
09:27 13-07-2016
Ինչպես են մսխվում պետության փողերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզում և Արագածոտնի նախալեռներում տեղացած հուժկու կարկուտը հանրության ուշադրությունը գրավեց հակակարկտային կայանների խնդրի վրա: Մասնավորապես, ըստ մասնագետների՝ Հայաստանի ողջ ցանքատարածքները և այգիները հակակարկտային կայաններով «ծածկելու» համար անհրաժեշտ է տեղադրել մոտ 5 հազար սարք: Ներկայումս Հայաստանում առկա է շուրջ 450 հակակարկտային կայան: Սակայն նույնիսկ եթե ողջ հանրապետությունը հակակարկտային կայաններով ապահովվի, ապա այդ համակարգն այգիներն ու բանջարանոցները կարկուտից կարող է պաշտպանել միայն մինչև միջին ուժգնության կարկուտների ժամանակ: Իսկ գերհզոր կարկուտների ժամանակ համակարգերն անզոր են, ինչպես դա տեղի ունեցավ հուլիսի 10-ի երեկոյան տեղած հուժկու կարկուտի ժամանակ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հակակարկտային մեկ կայանի արժեքը 2-6 մլն դրամ է, որը մեր երկրում արտադրում է մեկ ընկերություն՝ «Բավրա»-ն: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ներկա համակարգի վրա արդեն իսկ մի քանի միլիարդ դրամ է ծախսվել, որի պահպանման համար տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվում, սակայն արդյունքում կարկուտից կիսատ-պռատ ապահովագրված է միայն հանրապետության այգիների և բանջարանոցների մոտ 8 տոկոսը միայն:
Ու եթե այս ամենին հավելենք նաև ռադիոտեղորոշիչ սարքավորումներ անհրաժեշտությունը, որը հարկավոր է ամպերի կառուցվածքն ու տեսակը պարզելու, ապա նաև ճիշտ կրակելու համար (ՀՀ-ում ընդամենը 2 նման սարք կա). ամեն ինչ «տեղն է ընկնում»: Մեր երկրում որևէ մեկն ապահովագրված չէ կարկուտներից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
09:13 26-07-2022
1.4 միլիարդ դրամ՝ Սյունիքի հիմնադրամին. ինչպես են մսխվում բյուջեի միջոցները․ «Ժողովուրդ»
4769 դիտում
10:38 10-05-2018
500 հատ կոնյակ՝ 11 մլն 850 հազար դրամով. Երևանի բյուջեն մսխվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը