211652_close_icon
views-count4772 դիտում article-date 10:38 10-05-2018

500 հատ կոնյակ՝ 11 մլն 850 հազար դրամով. Երևանի բյուջեն մսխվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Երև­անի կոնյակի գործարանից միանգա­մից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է. նա­խատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնի­կական բնութագրում նշված է, որ քա­ղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան-2800» հոբելյանական լոգոյով գրվածքով, ու­նենա 10 տարվա հնեցում: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մեկ կոնյակը գնել է 23.700 դրամով: Փաս­տորեն, մի երկրում, որտեղ ամեն եր­րորդ բնակիչը պաշտոնական տվյալնե­րով աղքատ է, մայրաքաղաքի ղեկա­վար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն: Հատկան­շական է, որ քաղաքապետարանի ճոխ գնումների մասին խոսելիս Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, թե «փորձում եմ բոլորիդ երեսը պարզ ճա­կատով պահել»: Միայն թե Տարոն Մարգարյանը ճիշտ կաներ՝ «երեսը պարզ ճակատով պահեր» առանց գումարնե­րը մսխելու: Բայց, դե, նրա պաշտոնա­վարմանը կարճ ժամանակ է մնացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր