1948 դիտում
11:33 15-07-2016
Գյուղատնտեսության ապահովագրության մասին խոսվում է, սակայն սայլը տեղից չի շարժվում. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բնական աղետների հետևանքով ամեն տարի Հայաստանի գյուղատնտեսությունը կրում է տարբեր գնահատումներով, շուրջ 20 մլրդ դրամի վնաս։ Այն համարժեք է ավելի քան 40 մլն դոլարի։ Սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող գյուղացիական տնտեսությունների համար սա լուրջ գումար է, որն այդպես էլ ոչ մի կերպ չի փոխհատուցվում։ Հայաստանում չկա որևէ կառույց, որ ստանձնի այդ բեռը։
Ամեն անգամ, երբ գյուղացին բախվում է բնական աղետների, ոլորտի պատասխանատուները հիշում են գյուղատնտեսության ապահովագրության մասին։ Սակայն այդ առումով այդպես Էլ որևէ առաջընթաց չի նկատվում։ Գյուղատնտեսության ապահովագրության մասին Հայաստանում խոսվում է տարիներ շարունակ։ Դեռևս երեք տարի առաջ գյուղնախարարը հայտարարեց, որ արվել են առաջին քայլերը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու համար. «Մենք հանդիպել ենք ռուսական երկու ապահովագրական ընկերությունների հետ, և առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում որոշակի առաջընթաց այս հարցում կլինի»։ Նախարարի այս հայտարարությունից անցել է շուրջ երեք տարի, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում։ Այն ժամանակ նախարարությունը բանակցում էր ռուսական «Ինգոստրախ» ընկերության հետ՝ Հայաստանում գյուղտեխնիկայի և անասնապահության ապահովագրություն կազմակերպելու վերաբերյալ։ Հասկանալի է, որ սրանք այն ճյուղերն են, որտեղ ապահովագրական ռիսկը այնքան էլ բարձր չէ։ Թեև անգամ այդ պայմաններում համակարգի ներդրումը Հայաստանում որևէ կերպ չի իրականանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»