72232 դիտում
23:50 23-10-2018
Սայլը տեղից կարծես թե շարժվում է. պետական պաշտոնյաները, մտահոգված քաղաքացիների անվտանգությունից, այցելեցին «Զոքանչի լեզու» շենքի դիմացի ճանապարհահատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Ալիկ Գևորգյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոց՝ ժողովրդին հայտնի «Զոքանչի լեզու» շենքի դիմացի ճանապարհահատված, տեղում ծանոթանալով, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի նշված վայրում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չունենան, կամ գոնե նվազեն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում պաշտոնյաներն ասում էին. «Կարճ ժամանակում պատկան մարմինների կողմից ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի այս հատվածում ճանապարհը բարեկարգվի, անհրաժեշտության դեպքում տեղադրվեն արհեստական խոչընդոտներ և տեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ, ինչը հնարավորություն կտա, որպեսզի վարորդներն ու հետիոտները ուշադիր լինեն»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/18/1107961/?fbclid=IwAR0A76sPA460U0lpNieibpxMUwQ--mhGgiCXnP_-IEEe-6pucmzoLW76cNE]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 GV 477 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի դիմաց, ժողովրդին հայտնի «Զոքանչի լեզու» շենքի դիմաց բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր էին ժամանել Երևաի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված բնակիչները ասում էին. «Նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում ու պատճառը ոչ միայն երթևեկությունը կարգավորող ցուցանակի բացակայությունն է, այլև այն, որ բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան և Էրեբունու թաղապետարան, որպեսզի վերացնեն խոչընդոտները և ասֆալտով սարքեն արհեստական խոչընդոտ, սակայն ամեն վթարից հետո պատկան մարմինները գալիս են, «կամակոր ուլի» նման խոստանում են ,որ խնդրը կկարգավորեն, սակայն հայտնի «Նվագախմբի» ֆիլմի կառավարության անդամների նման «թռնում են հայդե Փարիզ»:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+