1366 դիտում
12:33 10-03-2023
Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ անխափան կազմակերպումը: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը։
Հանդիպման ընթացքում մարզպետը շեշտել է, որ մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված նախագծի, ճանապարհով անցնող այլ ենթակառուցվածքների նորոգման կամ տեղափոխման հետ կապված խնդիրները եւ ներկայացնել համապատասխան քննարկման, որպեսզի դրանք ժամանակին կարգավորվեն համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհի նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալտբետոնյա հին շերտի հանույթը տրամադրվելու է համայնքներին՝ օգտագործելու դեպի դպրոց, մանկապարտեզ եւ բուժհաստատություններ տանող ճանապարհների հարթեցման կամ նորոգման նպատակներով։ Աշխատանքների ընթացքում առաջացած շինաղբը պետք է տեղափոխվի միայն նախագծով նախատեսված վայրեր՝ բացառելով ճանապարհաեզրերին դրանց կուտակումները։
Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սեւան-Լճափ ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։

Նմանատիպ նյութեր
1025 դիտում
20:42 11-11-2022
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են
951 դիտում
16:58 22-08-2022
Նորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կմ երկարությամբ հատվածը
967 դիտում
12:10 07-07-2023
Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին