211652_close_icon
views-count2649 դիտում article-date 19:08 15-07-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին: Հեռագրում մասնավորապես նշված է. «Ցավով տեղեկացա Նիսում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր