19852 դիտում
19:12 15-07-2016
Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի 320 ուսանող ստացան ավարտական դիպլոմներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 320 ուսանողներին Լոգոպեդիայի և վերականգնողական ամբիոնի վարիչ Ժ. Պայլոզյանը և հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռ.Ազարյանը հանձնեցին ավարտական դիպլոմներ:
Ուսանողներին ողջունեց և բարի ճանապարհ մաղթեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը:
«Ամենայն բարիք եմ մաղթում. եղեք առողջ և հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կունենանք մեծ հաջողություններ և մենք ապագայում կհպարտանանք ձեզանով»,- հավելեց դեկանը:
Նույն ֆակուլտետի շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմին, ընդգծելով իրենց ջերմ վերաբերմունքը և պրոֆեսիոնալ աշխատանքը նրանց հանդեպ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
17:43 25-07-2019
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները