1760 դիտում
17:43 25-07-2019
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմները
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան ավարտական դիպլոմները:
Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, նախքան դիպլոմների հանձնումը, շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: «Բավականին երկար, դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր ստանում եք բակալավրի որակավորմամբ ֆարմացիա մասնագիտությամբ ձեր ավարտական դիպլոմները: Նման ձևակերպմամբ առաջին անգամ են դիպլոմներ տրվում: Բայց պետք է նշեմ, որ սրանով չի ավարտվում ձեր ուսուցման ընթացքը, դուք ընտրել եք այնպիսի մասնագիտություն, որը սրընթաց զարգացում է ապրում, և անընդհատ պետք է կատարելագործեք դրանք»,-ասաց նա:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը նշեց, որ դեղագետ լինելը մեծ պարտականություն է, և ուրախ կլինի շրջանավարտներին տեսնել Հայաստանում դեղերի ոլորտի զարգացման մեջ: «Դուք ձեռք եք բերել այնպիսի լուրջ մասնագիտութուն, որը գտնվում է բժշկի և հիվանդի մեջտեղում»,-հավելեց նա:
Շրջանավարտները իրենց ելույթներով շնորհակալություն հայտնեցին դեղագիտական ֆակուլտետի դեկանին, դասախոսական կազմին՝ բարձարագույն կրթություն տալու, գիտելիքներով կիսվելու, խորհուրդներով մշտապես իրենց կողքին լինելու համար:
Նմանատիպ նյութեր
4324 դիտում
18:05 12-07-2019
ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից