211652_close_icon
views-count4593 դիտում article-date 13:10 16-07-2016

Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից է զոհվել

Թուրքիայում հեղաշրջման 204 մասնակից է սպանվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի 1-ին բանակի հրամանատար Ումիթ Դյունդարը` ասուլիսի ժամանակ: Եվս 1563 զինծառայող ձերբակալվել է,- հավելել է ռազմական պաշտոնյան: [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90581/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իրեն աջակցելու կոչին: Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ էին ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի անունից՝ փողոց դուրս գալու կոչով: Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, նշում է Reuters գործակալությունը: Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։

Նմանատիպ նյութեր