211652_close_icon
views-count2960 դիտում article-date 11:36 20-07-2016

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել է առնվազն 45 հազար մարդ

Թուրքիայում առնվազն 45 հազար մարդ է ձերբակալվել կամ հեռացվել պաշտոնից այն բանից հետո, երբ այդ երկրում փորձ արվեց ռազմական ճանապարհով հեղաշրջում իրականացնել, հաղորդում է BBC-ն: Բացի զինվորականներից ու ոստիկաններից, նրանց թվում են նաև ուսուցիչներ, համալսարանների դեկաններ, լրագրողներ, որոնց թուրքական իշխանությունները համարում են «ոչ հարիր»՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդհանուր հաշվով աշխատանքից հեռացվել է 15 հազար ուսուցիչ և մանկավարժ, 1.5 հազար դեկան, շուրջ 9 հազար ՆԳՆ աշխատակից, 1,5 հազար՝ Ֆինանսների նախարարության աշխատակից և վարչապետի ապարատի մոտ 250 աշխատակից: Ձերբակալված է մոտ 6 հազար զինվորական, հեռացվել է աշխատանքից 9 հազար ոստիկան ու 3 հազար դատավոր:

Նմանատիպ նյութեր