211652_close_icon
views-count8485 դիտում article-date 20:20 17-07-2016

Եթե Սեֆիլյանն իսկապես հայրենասեր է, պետք է հորդորի այդ տղաներին բաց թողնել ոստիկաններին և լքել այդ տարածքը. Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուն, բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելուն։ «Ցանկացած անօրինականություն, առավել ևս զինված անօրինականություն, միանշանակ դատապարտելի է՝ անկախ նրանից, թե ինչ նպատակով և ովքեր են դա իրականացնում: Եթե Սեֆիլյանն ինքը իսկապես հայրենասեր է, պետք է հորդորի այդ տղաներին բաց թողնել ոստիկաններին և լքել այդ տարածքը: Արդեն զոհը կա, ինչն ամենասարսափելի բանն է»,-ասաց նա և նշեց, որ երբ սահմանի վրա հայ զինվոր է զոհվում ամբողջ ազգովի ցավում ենք, իսկ հիմա քաղաքացին սպանում է ոստիկանին: «Օրենք գոյություն ունի, սպասենք դատավարությանը, ով ուզում է լինի այդ մարդը, այդ թվում, եթե ես լինեի»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե այդ զենքը նրանց որտեղից, որ կարողացել են մտնել և պատանդ վերցնել: «Ինչպե՞ս կարելի է արդարացված համարել մարդասպանությունը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց։ Նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: Նշենք նաև, որ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/07/17/meruzhan/2082027]www.tert.am[/url]

Նմանատիպ նյութեր