211652_close_icon
views-count2337 դիտում article-date 16:18 18-07-2016

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ պետծառայողների բնակարանների վիճակահանությունը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն (http://minurban.am/lows/files/182k.voroshum.pdf) որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 175-ն է. արդեն իսկ կայացած վիճակահանությանը մասնակցում էին նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ 453 պետական ծառայողներ: Ի դեպ բոլոր բնակարանները գտել են իրենց սեփականատերերին: Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 հազար դրամ: Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով: Հիշեցնենք, Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականի դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր