Չեմպիոնների Լիգա. «Ալաշկերտը» չպարտվեց, բայց դուրս մնաց մրցաշարից. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց Թբիլիսիի «Դինամոյի»:
Առաջին խաղում Վրաստանի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով, այս իսկ պատճառով մրցամարտի ընդհանուր ելքով դուրս եկավ հաջորդ փուլ:
«Դինամոն» առաջին խաղակեսում բացեց խաղի հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսի 51-րդ րոպեին աչքի ընկավ «Ալաշկերտի» հարձակվող Նորայր Գյոզալյանը:
[b]Չեմպիոնների լիգա, որակավորման 2-րդ փուլ, պատասխան հանդիպում
[/b]«Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ 1:1
Նորայր Գյոզալյան, 51 - Ջիգաուրի, 21