211652_close_icon
views-count4380 դիտում article-date 12:45 22-11-2016

Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ևս 15,000 պետական ծառայող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայի իշխանությունները հրապարակել են ևս 15.000 պետական աշխատողի աշխատանքից հեռացնելու մասին որոշումը, հաղորդում է Reuters-ը։ Նրանց մեջ, ինչպես նշում է գործակալությունը, կան զինվորականներ, ոստիկաններ, ինչպես նաև պետական այլ ոլորտների աշխատակիցներ։ Հրամանի համաձայն՝ գործունեությունը կդադարեցնեն 550 պետական հաստատություններ, 18 բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև 9 ԶԼՄ-ներ։ Այսպիսով, աշխատանքից հեռացվածների ընդհանուր թիվը գերազանցեց 110.000-ը։ Հիշեցնենք, որ ներկա պահին Թուրքիայում արտակարգ դրություն է գործում, որը հայտարարվել էր հուլիսի կեսերին, իսկ հոկտեմբերի 19-ին որոշում կայացվեց այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին։

Նմանատիպ նյութեր