71592 դիտում
18:56 20-07-2016
Ես Գրանդ Քենդի շատ եմ սիրում, իսկ Գրանդ Քենդի ընկերությունը մոտ 300 բնակչի սարքում է գաղթական․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, մոտ 6 տարի, ինչ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների թիվ 20 փողոցում տեղակայված մի քանի շենքերի և սեփական տների (բարաքների) մոտ 300-ից ավելի բնակիչներ արևածագն ու արևամուտը դիմավորում են ահը սրտներում։
Տարիներ առաջ «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանը նշված շենք-շինությունների հարևանությամբ կառուցել է իր համար «Բեռլինյան պատ»։
Բնակիչները և խնդրին քաջածանոթ անձինք ասում են՝ «Գրանդքենդյան պատ»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են ասելով․
Երբ կառուցվում էր այդ պատը, դիմեցինք Հրանտ Վարդանյանին, ով բակում կազմակերպեց բացօթյա հանդիպում և նա խոստացավ, որ ամիսների կամ ամենաշատը մեկ տարվա ընթացքում ինքը ապահովելու է բնակիչներին բնակարաններով և խնդրում է, որպեսզի չընդվզեն։ Մենք էլ ճանաչելով ու հավատալով նրան մտածեցինք, որ փափուկ բարձ չի դնում մեր գլխի տակ, սակայն նրա մահից հետո արդեն վերջնականապես համոզվել ենք, որ մեր խնդիրը չի լուծվի։ Ստիպված դիմում ենք կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, դե վարչական շրջանի ղեկավարությանը չենք էլ ուզում դիմենք, քանի որ իրենք մեզանից լավ գիտեն խնդիրը, սակայն նրանք անզոր են լուծելու մեր հարցերը։
Թաղապետարանը, որ լուծող լիներ, խոլերայի ու կռիսների հարցերը կլուծեր։ Երեխաներին գիշերը օրորոց ենք դնում, չենք էլ կարողանում աչք փակել՝ ամեն պահի սպասում ենք, որ օրորոցի երեխեքը հայտնվելու են կռիսների թիրախում։ Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցի, պարզապես սիրում ենք մեր հողը, մեր ջուր, մեր երկիրը ու միտք էլ չունենք արտագաղթելու, բայց եթե կառավարությունն ու պատկան մարմինները շարունակեն անտեսել մեր իրավունքները՝ ստիպված մենք էլ ենք դուրս գալու փողոց։
Մի փաստաբան կա՝ անունը Կարեն, ով ներկայանում է որպես «Գրանդ Հոլդինգ» ընկերության իրավաբան։ Ամեն հանդիպման ժամանակ ասում է․
Ո՞ւր ուզում եք գնացեք դիմեք, մենք պռոբլեմ չունենք, ձեր հարցերը դուք լուծեք, իսկ երբ փաստերով դնում ենք դեմը ասում է, թե դա իմ ուժերց վեր է, իսկ մենք առաջարկում ենք նրան ապամոնտաժեն պատը, քանի որ կառուցված պատի պատճառով բոլոր տների հիմքերը խարխլվել են, փակվել են տների արտաքին լուսավորությունը, իսկ անձրևին ու ձյանը գրեթե բոլոր տներում տիրում է խոնավություն՝ իր բոլոր հետևանքներով։
Տղա երեխաներ ենք մեծացնում, աղջիկներ ենք մեծացնում․ վաղը հիվանդ տղա չենք ուղարկելու սահմանը պահելու։ Հետո էլ ասում են խրախուսենք ծնելիությունը։ Էստեղի աղջիկը երևի չբեր դառնա․ դրանց պատճառով իսկ մենք բոլորս էլ ուզում ենք հարկ եղած դեպքում բազմացնենք մեր ընտանիքները։
Մարդիկ նշում էին նաև, որ Հ․ Վարդանյանը մինչև մահանալը իրենց առաջարկել է ինչ-որ X գումար, որպեսզի ոչ մի ընտանիք դժգոհ չմնա։ Հարևաններով որոշեցինք, որ բնակարանի տեր կդառնանք, հիմնական բարաքները փոքր քառակուսիներ են, բայց գումարը բավարար էր։ Քանի որ ինքը մահացավ, ներկայացուցիչները առաջարկեցին էդ X գումարի ուղիղ կեսը։ Մենք ասացինք, որ այդ գումարով չենք կարող բնակարան գնել, իրենք էլ առաջարկեցին, որ կեսը մենք տանք, մյուս մասը հիպոտեկ վերցնենք։ Մենք էլ ասացինք, որ աղքատության մեջ ենք ու չենք կարող հիպոտեկ վերցնել։ Քանի որ բնակարանի հարցը չի լուծվում, վերջին անգամ՝ 20 օր առաջ հանդիպեցի Միքայել Վադանյանի հետ, ով Հրանտ Վարդանյանի որդին է։ Որդին ասաց իրավաբանների հետ զբաղվիր այդ հարցով։ Մենք իրենց ասացինք հնարավոր չէ՝ ավելացրեք գումարը։ Իրենք ասացին չէ։ 23 ընտանիք ձեր պատճառով գտնվում է վթարայինի տակ։ Իրենք մարդ ուղարկեցին, ով տեսավ ու ասաց, որ բնակարանները վթարային են ու ասեցին, որ էստեղ վերանորոգում հնարավոր չէ, պետք է քանդվի։ Դիմում ենք իրավաբան Կարենին ու ասում ենք, որ էսպիսի վիճակ է՝ եկեք լուծեք։ Կարենը իր անունից ասում է, որ ո՞ւր ուզում եք գնացեք բողոքեք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արեմն Սարգսյանը տեղեկանալով Շահամիրյանների՝ նշված հատվածում տիրող իրավիճակի մասին, նշված վայր է ուղարկել կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ՝ Արամ Հայրապետյանին, ով հանդիպելով բնակիչներին փոխանցեց վարչական շրջանի ղեկավարի խոսքը՝ ասելով․
«Թաղապետը միշտ էլ տեղյակ է եղել խնդրին և հնարավորության սահմաններում միշտ էլ կանգնել է բնակչի թիկունքին և «Գրանդ Հոլդինգ» ընկերության պատասխանատուներին հրավիրել է թաղապետարան, խնդրին տեղում արդարացի լուծում կտրվի» ։
Բնակիչներն էլ հավատալով թաղապետի խոսքին, այսօր զերծ մնացին շարունակվող իրենց բողոքի ակցիայից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+