211652_close_icon
views-count34731 դիտում article-date 21:31 09-01-2017

Վրաերթ Երևանում. «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով հատող հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 NQ 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում՝ «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Սողոմոնյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 66-ամյա Արփինե Հարությունյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր