Մարիո Գյոտցե. Ես չպետք է «Բավարիա» տեղափոխվեի, ուրախ եմ, որ վերադառնում եմ «Բորուսիա»
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մեկնաբանել է իր վերադարձը Դորտմունդի «Բորուսիա» «Բավարիայից»:
«Երբ 2013-ին ես տեղափոխվեցի «Բավարիա», դա գիտակցաբար որոշում էր, այն ետևում մնաց, բայց ես այդ փաստից չեմ թաքնվելու:
3 տարի է անցել, ես 24 տարեկան եմ և այդ որոշմանն այլ կերպ եմ մոտենում: Հասկանում եմ, թե ինչպես երկրպագուները ընդունեցին իմ որոշումը և ես այսօր այդպես չէի վարվի: Սխալ քայլ էր:
Ես կվերադառնամ տուն և կփորձեմ բոլորին իմ խաղով համոզել, հատկապես նրանց, ովքեր ուրախ չեն իմ համար: Իմ նպատակն է ցուցադրել լավագույն խաղս», ասել է Գյոտցեն:
Նշենք, որ Գյոտցեն պաշտոնապես այսօր «Բավարիայից» տեղափոխվեց «Բորուսիա»: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 22-23 մլն եվրո: